«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Անկարան ուսումնասիրում է Մոսկվայի առաջարկը՝ ռուսական կործանիչների մատակարարման վերաբերյալ

Անկարան ուսումնասիրում է Մոսկվայի առաջարկը՝ ռուսական կործանիչների մատակարարման վերաբերյալ
04.11.2019 | 20:39

Թուրքիայի իշխանություններն ուսումնասիրում են ռուսական կործանիչների մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը, հայտնել է երկրի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:


«Մենք ունենք ռուսական կողմի առաջարկությունը, և մենք այդ առաջարկությունը գնահատում ենք: Այն անհրաժեշտ է գնահատել ֆինանսական, տեխնիկական և ռազմավարական տեսակետներից: Այժմ խոսքը չի վերաբերում առաջարկությանը պատասխան տալուն: Անհրաժեշտ է կատարել ընդգրկուն վերլուծություն», - ասել է Դեմիրը NTV հեռուստաալիքի եթերում:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ